Լրահոս 24/7
23.08.2024

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է։ 1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված փաստաթուղթը՝ այսպես սկիզբ դնելով Հայաստանի անկախության իրավական գործընթացին:

Փաստաթղթի ընդունմանը ԳԽ-ում նախորդել էին տևական քննարկումներն ու բանավեճերը։ Մինչ այդ, ԳԽ օգոստոսի 4-ի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի անկախության հռչակագրի նախապատրաստվման հանձնաժողով, որում ընդգրկվել էր 15 պատգամավոր։

Արդեն մի քանի օր անց հռչակագրի նախագիծը պատրաստ էր։ Եւ Հռչակագիրն ընդունվեց ԳԽ-ում ներկայացված բոլոր ուժերի միջև բացարձակ կոնսենսուսի արդյունքում։ ԳԽ-ում այն ընթերցեց ՀՀՇ-ն ներկայացնող Արամ Մանուկյանը։

Հռչակագրի առաջին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:Երկրորդ կետն ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։

Հինգերորդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։

Հռչակագրի վեցերորդ կետում սահմանված է, որ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ:

Հռչակագրի ամեն մի կետը ընդունվել է առանձին քվեարկությամբ:Սակայն ամենաշատ բանավեճը ծավալվեց թե արդյո՞ք պետք է՞ Հայոց ցեղասպանության խնդիրը տեղ գտնի իրավական փաստաթղթում:

Խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը՝ ՀՀՇ-ն համարում էին, որ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից ցեղասպանության հարցը Անկախության Հռչակագրում դնելը ճիշտ չէ և որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Սակայն քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ էր այդ դրույթին։

ՀՀՇ-ն տեղի տվեց այդ պահանջին, սակայն քաղաքականապես նուրբ ձևակերպմամբ. Փաստաթղթում ասվում է. Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:Այնուամենայնիվ, այդ կետը Հռչակագրում ընդգրկելուն դեմ քվեարկեց 25 պատգամավոր:

Հռչակագրի վերջին՝ 12-րդ կետն ասում էր, որ այս փաստաթուղթը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է։ Եւ սա հիմք դարձավ արդեն 1991թ. սեպտեմբերին անցկացնելու համաժողովրդական հանրաքվե։

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը
13:20
Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը