Ուկրաինայի պետական դրոշի և անկախության օրվա նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան 11 նշանավոր մարդկանց հանձնել են «Ազգային լեգենդ» մրցանակ:
Պարգևատրվածների թվում է եղել նաև կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը:
«Մենք հպարտ ենք, որ ունենք նման ուկրաինացիներ և նման ընկերներ, մենք անսահման երախտապարտ ենք և շատ ուրախ, որ ապրում ենք մի երկրում, որը միավորել է նման հարգված և տաղանդավոր մարդկանց», – ասել է Զելենսկին:
«Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակը սահմանվել է 2021 թվականին։
Այդ ժամանակից ի վեր նախագահն ամեն տարի այս մրցանակով պարգևատրում է այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել անկախ Ուկրաինայի կայացման և նրա պաշտպանության, ազգային տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի, առողջապահության զարգացման, ինչպես նաև ակտիվ բարեգործական և հասարակական գործունեության մեջ:
Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…