Հյուսիսային Կորեան հաղորդել է նոր ՀԿՌՀ-ի փորձարկման մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) փորձարկման մասին։

Ըստ ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցների՝ նոր հրթիռային կայանքն ունի 240 մմ տրամաչափ և հանդերձված է կառավարման նոր համակարգով: Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:

Օրերս Փհենյանը հաղորդել էր նոր կամիկաձե անօդաչուի փորձարկման մասին։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտադիր է ուշադիր հետևել հյուսիսկորեական նոր ԱԹՍ-ների մշակման ծրագրին:

Միջազգայնորեն մեկուսացված Հյուսիսային Կորեան վերջերս ընդլայնել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։

Դիտորդները չեն բացառում, որ ԿԺԴՀ-ն հրետանի և թևավոր հրթիռներ է փորձարկում՝ նպատակ ունենալով դրանք հետագայում ուղարկել Ռուսաստան` Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մեղադրում են ԿԺԴՀ-ին Ռուսաստանին զինամթերք և հրթիռներ մատակարարելու մեջ։ Փհենյանը հերքում է այդ մեղադրանքները՝ դրանք համարելով անհեթեթ։

Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները ներկայում խորը ճգնաժամի մեջ են։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է զենքի նոր տեսակների, այդ թվում՝ մարտավարական միջուկային զենքի մշակումը խթանելու մասին։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն իրենց հերթին ընդլայնել են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 hours ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

3 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

5 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

5 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

7 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

8 hours ago