Լրահոս 24/7

Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի` հայ ժողովրդին վերաբերող զգայուն թեմաների շուրջ ունեցած դիրքորոշումն ու ցուցաբերած պարբերական աջակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահն Անա Օլիվերային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, որոշ մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծից: Քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-Ուրուգվայ փոխհարաբերությունները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերը:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Ուրուգվայը մեծ կարեւորություն է տալիս երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Անա Օլիվերան շրջել է նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու գրառում կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago