Լրահոս 24/7
01.09.2024

ԱԺ-ում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» ծրագրի փակման արարողությունը

ԱԺ-ում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» ծրագրի փակման արարողությունը

Արդեն երրորդ տարին է Հայաստանի խորհրդարանում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը: Օգոստոսի 19-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտվում է, եւ ԱԺ նիստերի դահլիճում խորհրդանշական միջոցառմամբ տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը: «Ամառային դպրոց» ծրագրի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Դավիթ Առաքելյանը հավաստագրեր է շնորհել նաեւ կամավորներին, որոնք «Ամառային դպրոց» 2-րդ ծրագրի շրջանավարտներն են:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկշաբաթյա այս դասընթացը երիտասարդների կյանքում կարեւոր դերակատարություն կունենա թե՛ մասնագիտական հետագա կողմնորոշման, թե՛ ավելի ակտիվ ու պատասխանատու քաղաքացի լինելու հարցում: Որպես վերը նշվածի ապացույց՝ Դավիթ Առաքելյանն ուրախությամբ է ընդգծել այն փաստը, որ նախորդ տարիների «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտները որպես կամավոր մշտապես մասնակցում են Ազգային ժողովի կողմից կազմակերպվող ամենատարբեր միջոցառումներին եւ հույս հայտնել, որ այս տարվա սաները եւս այս հարցում նախաձեռնող կլինեն:

Ծրագրի իրականացման հարցում Դավիթ Առաքելյանն ընդգծել է ԱԺ աշխատակազմի դերն ու երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին եւ կամավորներին:

«Ամառային դպրոց» ծրագրի նպատակն է Երեւանի եւ հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 400 դիմորդ: Ընտրվել է 51 աշակերտ՝ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից:

Երկշաբաթյա դասընթացների շրջանակում աշակերտները հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԿԳՄՍ նախարարի, ՍԴ նախագահի, ԿԲ նախագահի, ԿԸՀ նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

«Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են Կարեն Դեմիրճյանի թանգարան, Վազգեն Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Կրթամշակութային ծրագրի շրջանակում նրանք եղել են Ազգային գրադարանում, հանդիպել ժամանակակից գրողներ Մհեր Արշակյանի, Դավիթ Սամվելյանի, Արմեն Սարգսյանի եւ Համլետ Առաքելյանի հետ, այցելել են Հանրային հեռուստաընկերություն, Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցում էլ աշակերտները սպորտային օր են ունեցել:

Նոր ուսումնական տարվա սկզբին «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի շրջանավարտների հետ հանդիպելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Լրահոս
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները