Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում ձերբակալությունից հետո առաջին անգամ գրառում է կատարել։
Նա հայտարարել է, որ մեսենջերի օգտատերերի թվի կտրուկ աճի պատճառով հանցագործների համար ավելի հեշտ է դարձել չարաշահումները, և խոստացել է պայքարել այդ երևույթի դեմ:
«Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը՝ մինչև 950 մլն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար հեշտացրել են մեր հարթակի չարաշահման հնարավորությունը։ Ահա թե ինչու ես իմ անձնական նպատակն եմ դրել այս առումով իրավիճակի զգալի բարելավման հասնել»,- գրել է նա՝ հավելելով,- «Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը, և շատ շուտով ես ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մասին ավելի մանրամասն տեղեկատվությամբ»։
Դուրովընաև իրականությանը չհամապատասխանող է անվանել «որոշ ԶԼՄ-ներում պնդումները, թե Telegram-ը մի տեսակ անարխիկ դրախտ է»:
Նրա խոսքով՝ մեսենջերի ադմինիստրացիան ամեն օր հեռացնում է միլիոնավոր վնասակար հրապարակումներն ու ալիքները։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…