Լրահոս 24/7

Մշտադիտարկվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզ՝ մշտադիտարկելու մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը:

Մասնավորապես՝ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.35.8, տեղական նշանակության), Կամարիսի Սբ. Աստվածածին մատուռ (պետ. ցուցիչ՝ 6.35.5.2, հանրապետական նշանակության), Աբովյան համայնքի Արամուս վարչական շրջանում գտնվող Սբ. Նշան Ծիրանավոր եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.13.5, հանրապետական նշանակության), Արամուսի ամրոց-բնակատեղի (պետ. ցուցիչ՝ 6.13.1, հանրապետական նշանակության):

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս վարչական շրջանում գտնվող Սբ. Նշան Ծիրանավոր եկեղեցու տարածքում ուսումնասիրվել է եկեղեցու ներկա վիճակը, քննարկվել են եկեղեցու տարածքում առանց լիազոր մարմնի համաձայնության տեղադրված և հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալմանը խոչընդոտող խաչքարի և մետաղական տաղավարների հեռացման ու տարածքում առկա աղբի մաքրման հարցերը:

Այդ նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել Արամուսի համայնքապետարան (այդ թվում՝ ամրոց-բնակատեղիում մաքրման աշխատանքների իրականացման համար), և վերջինիս կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ հեռացվել են Ծիրանավոր եկեղեցու տարածքի մետաղական տաղավարները, մաքրվել է Արամուսի ամրոց-բնակատեղիի աղբը:

Կամարիսի Սուրբ Աստվածածին մատուռի տարածքում նախարարության աշխատակիցները ծանոթացել են վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են բարերարի միջոցներով:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել՝ հայ ժողովրդին…

13 minutes ago

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի…

39 minutes ago

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընդունել են որպես սեփական ցավ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «ՌԴ-ում եղբայրական…

56 minutes ago

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ…

1 hour ago

Արևմուտքը փորձում է ՆԱՏՕ-ի կրկնօրինակը ստեղծել Ասիայում. Շոյգու

Պաշտպանության նախկին նախարար և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը…

2 hours ago

Ապրիլի 24-ին հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոն

110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին…

2 hours ago