Լրահոս 24/7

Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բետելի այցը Հայաստան՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցերն ու փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարը կարևորել է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ընդլայնումը:

Քսավյե Բետելն ընդգծել է հայ գործընկերների հետ սերտ երկխոսության փաստը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը հետևողականորեն կամրապնդվի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

6 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

6 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

6 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

6 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

8 hours ago