Լրահոս 24/7

ՀՀ-ն կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:

Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարության մեջ նշված է«Հարգարժա՛ն պարոն Սխինաս,Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:

Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան- Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Մեր երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել, ինչպես վերջին տարիներին՝ ընդգրկելով համագործակցության առանցքային ուղղությունները:

Գոհունակցությամբ ենք արձանագրում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր կարևոր բաղադրիչներով՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։

ԵՄ կողմի հետ ներկայումս բանակցում ենք ավելի հավակնոտ և ընդգրկուն Գործընկերության առաջնահերթությունների նոր օրակարգը և Դիմակայունության ու աճի ծրագիրը՝ միտված ընդլայնելու մեր համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:

Բնականաբար, մենք շարունակում ենք հետևողական աշխատանքներ իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։

Հատկանշական է նաև ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման մեր համատեղ հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Այս համատեքստում շնորհակալություն ենք հայտնում եվրոպական կողմին Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ ակնկալելով այդ ուղղությամբ շարունակական փոխգործակցություն:

Կարևորում ենք նաև Եվրոպական միության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանի կայուն զարգացումը:

Ինչպես գիտեք, Եվրոպական միության խորհուրդը սույն թվականի հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի համար երկու կարևոր որոշումներ՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրման և մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ:

Այս որոշումները կարևոր քայլեր են ԵՄ-ի հետ գործընկերությունն առավել խորացնելու և համագործակցության մեխանիզմները ընդլայնելու մեր հանձնառությունների համատեքստում:

Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք:

Մենք այս գործընթացին իրապես վերաբերում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի:

Եվ այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի (վիզաների) ռեժիմի ազատականացմանը։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Ավարտելով խոսքս՝ բոլորիս շնորհավորում եմ ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք»

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

2 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

2 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

2 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

2 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

3 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

5 hours ago