Լրահոս 24/7

Ֆրանսիայի վարչապետը կառավարության կազմի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլ է անցկացրել

Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն շարունակում է հանդիպումները քաղաքական գործիչների հետ՝ փորձելով որոշել նոր կառավարության կազմը, հաղորդել է BFM TV-ն։

Երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին, Բարնիեն իր նստավայրում ընդունել է LIOT խմբակցության ներկայացուցիչներին (անկախ պատգամավորներ և անդրծովյան տարածքների ներկայացուցիչներ):

Երկուշաբթի ավելի վաղ Ելիսեյան պալատում վարչապետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։Ուրբաթ Բարնիեն հանդիպել է «Հանրապետականներ» ​​կուսակցության և նախագահական ուժերի «Միասին» դաշինքի ներկայացուցիչների հետ։

Նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն ներկայացնում է աջակողմյան «Հանրապետական» ​​կուսակցությունը։

Նա նշել է, որ իր կառավարությունում կընդգրկվեն ոչ միայն աջակողմյան, այլև ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ընդ որում՝ ձախակողմյան ֆրանսիական կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր չեն համագործակցել Բարնիեի հետ։

Հաջողությամբ աշխատելու համար նախարարների կաբինետը խորհրդարանում պետք է ստանա Մակրոնի կողմնակիցների, «Հանրապետականների» պատգամավորների, ինչպես նաև ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության աջակցությունը:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 mins ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

9 mins ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

10 mins ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

12 mins ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

35 mins ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

3 hours ago