Լրահոս 24/7

Իրանը բացահայտում է Ռուսաստանի հետ տարաձայնությունը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին սեպտեմբերի 9-ին անդրադարձել է Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագրին եւ առաջին անգամ հնչեցրել փաստաթղթի պաշտոնական անվանումը. «Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման ուղեցույց»:

Նույն պայմանագրի վերաբերյալ Մոսկվայի կողմից օգտագործվում է «համապարփակ համագործակցության մասին» բնորոշումը: Քանանիի խոսքից հասկացվում է, որ պայմանագրի ստորագրումը հնարավոր է, բայց քննարկումները շարունակվում են, ինչպես նախկինում: Իրանի արտգործնախարարության խոսնակը նկատել է տվել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով քաղաքական եւ փորձագիտական կարծիքները հնչել են Ադրբեջան «պարոն Պուտինի այցից հետո»:

Նա խորհուրդ է տվել «ուշադիր կարդալ» Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները:

Նա մեկնաբանել է տարածաշրջանում կոմունիկացիաների «ազատ ապաշրջափակման» հարցում Իրանի դիրքորոշումը. ամեն ինչ պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության ներքո՝ հարգելով բոլոր կողմերի շահերը:

Դիվանագիտական այդ ձեւակերպումից պարզորոշ հասկացվում է, որ Իրանը դեմ չէ Սյունիքում կոմունիկացիաների բացմանը, եթե «միջանցքը» գտնվի Հայաստանի լիարժեք իրավազորության ներքո:

Ավելի վաղ Նասեր Քանանին անոնսավորել է, որ Իրանը հանդես է եկել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ այդ հարցը քննարկելու նախաձեռնությամբ: Մոսկվան եւ Բաքուն առայժմ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն հայտնել:

Հոկտեմբերին Կազանում կգումարվի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով, որ պետք է հաստատի այդ կազմակերպությանն Իրանի պաշտոնական անդամակցությունը: Այդ առթիվ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրումը հնարավոր է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

6 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

6 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

6 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

6 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

8 hours ago