Լրահոս 24/7

Առուշ Առուշանյանն ազատազրկվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը, փոխարինվեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանից։

Ինքը՝ Առուշանյանը դատարանի որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Սա ինձ համար ոչ մի բան է։ Մենք մեր գաղափարների, սկզբունքների համար, մեր հայրենիքի համար մեր կյանքն ենք պատրաստ տալ։ Մնացածը՝ 1 տարի 8 ամիսը, հումորով ասեմ, «շակալադնի» է»։

Կբողոքարկեն, թե ոչ, Առուշանյանը նշել է, թե փաստաբանները կորոշեն. «Ես իմ տեսակով բողոքական չեմ»։

ՀՀ արդարադատության նախարարությունն էլ այս կապակցությամբ հայտնել է. «Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվ 1 տարի 8 ամիս ժամկետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի 6 ամիս ժամկետով:

Շահառու Առուշ Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից և տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը:

Ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր պատժից խուսափելու մասին արձանագրություն (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ») և միջնորդություն էր ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ»:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

9 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

10 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago