Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսության» ֆորումում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծ՝ չհամաձայնեցված դրույթների դուրսբերմամբ, անընդունելի է։
«Անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր կնքել խաղաղության համաձայնագիր, իրական և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որոնք ամրագրված են այդ երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ կոչ անելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, ապա ևս մեկ անգամ նշում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ և հավասարություն հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տա։ Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրության մեջ նշված 1991 թվականի պետական անկախության մասին սահմանադրական ակտը և 1918 թվականի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չեն պարունակում Հայաստանի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանական կողմը համաձայն չէ նաև կոմունիկացիաների բացման մասով ՀՀ վարչապետի ելույթի հետ և համարում է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ է կրում Հայաստանը և ինչպես է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։
«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին։ Ադրբեջանը դեռ հավատարիմ է հումանիզմի սկզբունքին և յուրաքանչյուր ռազմագերիի հանձնել է Հայաստանին»,- ասվում է հայտարարությունում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…
Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման…
Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…