ՍԴ նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այսօր հանդես է եկել պաշտպանական ճառով.
«Այս դատավարությունը միայն Հրայր Թովմասյանի մասին չէ, հետևաբար, իմ պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ դատավարությունը «սկզբից մինչև վերջ որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ»:
«Ոչ միայն հոդվածը կարող է փոխվել ու ցանկացած հոդված դրվել, այլև իմ փոխարեն այստեղ կարող էր լինել յուրաքանչյուր ոք, որը 2018-20թթ. կլիներ Սահմանադրական դատարանի նախագահ և կդրսևորեր այն վարքագիծը, որ ես եմ դրսևորել այդ ընթացքում: Այս դատավարության հերոսը ես չեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…