Ազգային ժողովի վերջին նստաշրջանում ընդունվեց Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև դատական համագործակցության մասին համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:
Համաձայնագիրը պետք է ստորագրվի նաև ՀՀ նախագահի կողմից:
Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին քննարկվեց համաձայնագրին կից աշխատակարգը, որը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածությանը, նրա գործունեության շրջանակին, մասնավորապես՝ Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերի, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորում ապահովել:
Ըստ արդարադատության նախարարի՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, Եվրաջասթի նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից Եվրաջասթի նախագահի՝ Երևան այցելության շրջանակում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց՝ խոսքն իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում երրորդ երկրներ ուղարկվող իրավական օգնության հարցումների և տարբեր տվյալների հայցման մասին, որոնք պաշտպանված են անհատական տվյալների պաշտպանության գործիքակազմով, այդ պատճառով դրանք չեն հրապարակվում, բայց օգտագործվում են քրեական վարույթների շրջանակում:
«Մեր դատախազը, որը կլինի այնտեղ, մեր կոնտակտային անձն է, և կոնտակտային անձի միջոցով մենք ապահովում ենք հարցումների օպերատիվ հասանելիությունը ԵՄ անդամ երկրներին և հարցում կատարելու ժամանակ խնդիրների շատ արագ և օպերատիվ լուծումը»,- ասաց Վարդապետյանը:
Հայաստանը ԵՄ անդամ երկիր չհանդիսացող երրորդ երկրների շարքում է (13-րդն է), որը ստորագրել է համաձայնագիրը:
Մինչև Հայաստանի անդամակցությունը Եվրաջասթին անդամակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և այլ երկրներ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…