Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:

Նշելով, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն՝ վարչապետն ընդգծել է նաև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը։

Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ և այդ առումով կարևորել այս օրերին մեր երկրում անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն նաև նպաստում է տուրիզմի զարգացմանը Երևանից դուրս:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր երեկոյան:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

3 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

4 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

5 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

5 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

5 hours ago