Լրահոս 24/7

ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։

Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, նշված ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ազգաին օպերատորի՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Հաշվի առնելով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգում բիզնեսի համար առաջացող խնդիրները, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ բիզնեսից ստացվող ազդակները՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է քննարկման անցկացումը բիզնեսի ներկայացուցիչների և ազգային օպերատորի հետ։

Քննարկվել են դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերը ապրանքներին փակցնելու, նաև հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելիությունն ապահովելու հետ կապված՝ տնտեսվարողների շրջանում առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները և մտահոգությունները։

Միաժամանակ քննարկվել են օրենսդրական փոփոխությունների առումով առաջարկները, մասնավորապես ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման և հսկիչ նշանի ծածկագրի առավելագույն սակագնի հետ կապված հարցերը։

Անդրադարձ է եղել նաև ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին և տեխնիկական լուծումներին։ Կարևորվել են նախատեսվող օրենսդրական փոփոխություններում տնտեսվարողների ներկայացրած կարծիքներն ու դիրքորոշումները։

Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին, և հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաև սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago