Լրահոս 24/7

Ստորագրահավաք՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով

ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաք են սկսել «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները:

60-օրյա ժամկետում պետք է հավաքվի 50.000 ստորագրություն: Սեպտեմբերի 16-ից մեկնարկում է ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը։

«Ուղիղ երկու տարի առաջ թշնամին Հայաստանի սահմանի տարբեր հատվածներից ներխուժել էր մեր երկրի տարածք և, մեծ հաշվով, մենք անօգնական և անճար վիճակում էինք, որովհետև վերջին անգամ համոզվեցինք, որ դաշնակիցն այլևս դաշնակից չէ, և մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք»,- այս մասին այսօր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժողովրդավարական ուժերի հարթակի հավաքի ժամանակ ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ այս ճանապարհին պետք է ոչ թե դրոշ վառել, թշնամիներին անիծել, խարազանել և դատապարտվածի պես պահել, այլ, հակառակը, պիտի դուրս գալ թշնամի-չթշնամի այդ պատմաքաղաքական ծուղակից, որից թույլ չեն տալիս դուրս գալ արդեն 100 տարի։

«Կարող ենք ամբողջ ազգով կանգնել արևելյան ու արևմտյան սահմաններին և շատ ուժեղ բղավել, որ թուրքը մեր թշնամին է։ Բայց դրանից ոչ մենք ենք ուժեղանալու, ոչ էլ թուրքն է թուլանալու։ Մենք դրանից ավելին պետք է անենք և այդ ծուղակից պիտի մեզ դուրս բերենք, որովհետև դա հայկական պետականության զարգացումն արգելակող ծուղակ է։

Չփոխել ոչինչ, նշանակում է թույլ տալ, որպեսզի ռուս-թուրքական դոմինանտությունն այս տարածաշրջանում հավերժ լինի։ Այս նպատակն է հետապնդել մեր թշնամին 100 տարի։ Այդ նպատակի ճանապարհն էր նաև 2020 թվականի պատերազմն Արցախի դեմ և 2023 թվականին Արցախի հետ տեղի ունեցածը, որն, ըստ էության, կնքեց ռուս-թուրքական դոմինանտությունը մեր տարածաշրջանում։ Հիմա մենք պատրաստվում ենք հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ պատրաստվում ենք գործել»,- հայտարարել է Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարածաշրջանում ռուս-թուրքական այս տանդեմին վերջ տալու մի տարբերակ ունի՝ ԵՄ անդամակցության հայտով և, ի վերջո, լիիրավ անդամակցությամբ դառնալ տարածաշրջանային խաղացող։

Ռուս-թուրքական պայմանավորվածությունը չեղարկելու մի հնարավորություն կա՝ Հայաստանը պիտի այս տարածաշրջանում սուբյեկտ ու դերակատար դառնա։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

28 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

44 minutes ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

1 hour ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

2 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago