Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երբ Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում հայտարարում է, որ Փարիզը կպաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանից, ժպիտով հիշում եմ, թե Փարիզն ինչպես էր պաշտպանում Նոր Կալեդոնիան Ադրբեջանի հրահրած ապստամբությունից:
Նոր Կալեդոնիան, որը Ֆրանսիային ենթակա տարածք է, բռնկվեց ապստամբությամբ, որի հետևում Ֆրանսիան պաշտոնապես արձանագրեց Ադրբեջանին: Համենայն դեպս, այդպիսի հայտարարություն արեց Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը:
Փաստորեն, Ադրբեջանի հրահրած ապստամբությունը Նոր Կալեդոնիայում Ֆրանսիան կարողացավ զսպել միայն բանակի միջամտությամբ:
Եվ հիմա, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանի «սպառնալիքներից ու թշնամանքից» պաշտպանելու մասին, տպավորություն է, որ հարգարժան Ստեփան Սեժուրնեն առաջնորդվում է հայկական լսարանի, մեղմ ասած, միամտության կանխավարկածով:
Մյուս կողմից, Ֆրանսիայի ԱԳ նախարարի այդ հայտարարությունները պետք է ընկալել ժպիտով, որովհետև Սեժուրնեն այդ հայտարարություններով հենց իրապես խաղում է դահլիճի վրա, մինչդեռ նրա այցի իրական քաղաքական բովանդակությունն ու խորքը բոլորովին այլ են:
Ու այդտեղ արժե նկատել մի այլ հանգամանք՝ Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանում սեպտեմբերի 15-16-ին, իսկ սեպտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականով ազդարարվում է, որ Նիկոլ Փաշինյանն ամսի 16-ին պաշտոնական այց է կատարում Վրաստան: Այն Վրաստան, որի կառավարող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին երկու օր առաջ հայտարարել էր, որ Վրաստանը քաջություն կունենա օսերից ներողություն խնդրել 2008թ․ պատերազմի համար, որպեսզի վերականգնի երկու եղբայր ժողովրդի հարաբերությունը:
Զարմանալի զուգադիպությամբ էլ Նիկոլ Փաշինյանը Վրաստան այցի օրը որոշումը ֆեյսբուքյան «լուսաբացը» դիմավորում է «իրական Հայաստանից» կտրված լինելու համար հայ ժողովրդից «իր բաժին ներողությունը» խնդրելով»:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…