Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում:
Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ փոխադարձ բարձր մակարդակի այցերի ինտենսիվ բնույթը վկայում է երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը` ընդլայնելու և ամրապնդելու բազմակողմ համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ և կարևորել տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերոջը մանրամասներ է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:
Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման:
Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ հայտնել է իր երկրի պատրաստակամությունը` նպաստելու երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…