Լրահոս 24/7

ՌԴ-ի և Ուկրաինայի ընդհանուր կորուստները հասել են մեկ միլիոն մարդու. WSJ

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ սպանվածների ու վիրավորների թիվը հասել է մեկ միլիոն մարդու, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին ու արևմտյան հետախուզության տվյալներին։

Ըստ ուկրաինական գնահատականների, որոնց վրա հիմնվել է պարբերականը, Ուկրաինայի զինված ուժերում զոհվածների թիվը կազմել է 80 հազար զինծառայող, իսկ վիրավորներինը՝ 400 հազար։

Ռուսական բանակի կորուստների թվերը տարբեր են. որոշ գնահատականներով՝ զոհված զինվորականների թիվը հասնում է 200 հազարի, իսկ վիրավորներինը՝ նույնպես մոտ 400 հազարի։

Պարբերականն ընդգծում է, որ կորուստները դժվար է գնահատել. կողմերից ոչ մեկը պաշտոնական տվյալներ չի հրապարակում։

The Wall Street Journal-ը կորուստների մեծ քանակն անվանել է խնդիր Ռուսաստանի համար, սակայն նշել է, որ գրեթե նույնքան քանակը ուկրաինական կողմից ավելի մեծ վնաս է պատճառում՝ հաշվի առնելով Ուկրաինայի բնակչության մի քանի անգամ փոքր լինելը։

Բացի դրանից, ինչպես գրում է WSJ-ը, մեծ կորուստները երկարաժամկետ հետևանքներ կունենան երկու երկրների համար, որոնք մինչ պատերազմը պայքարում էին բնակչության կրճատման դեմ՝ կապված հիմնականում տնտեսական և սոցիալական ցնցումների հետ։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

46 seconds ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

8 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

18 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

38 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago