Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ՀՀ-ի մասնակցությանը։
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծից՝ Փաշինյանը նշեց, որ դրա իմաստը ՀՀ-ի միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամությունն է։
«Բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել, դրանք պետք է գործեն առանց շրջանցելու, վնասելու կամ ստորադասելու ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ վերջերս տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում Ադրբեջանից որոշակի հայտարարություններ են առաջ բերվել․
«Ադրբեջանի արձագանքն այն է, որ շատ լավ, ՀՀ-ն չի ուզու, մենք Իրանի տարածքով կիրականացնեք նախագծերը։ Եւս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է և ուզում է նույն պայմաններով, ինչ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին, այդ նույն պայմաններով անցումն ապահովել։ Ավելին՝ չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և դա ընկալում ենք երկկողմանիության տրամաբանության մեջ»։
Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ծանոթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…