Լրահոս 24/7

Գիլոյանը Արտաշատում ծանոթացել է սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արտաշատ համայնք՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին:

Նախարարի տեղակալը համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ եղել է Արտաշատի քաղաքային մարզադաշտում, որտեղ նա ծանոթացել է առկա պայմաններին և ոլորտային պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ և առաջիկայում նախատեսվող բարեկարգման ու շինարարարական աշխատանքները:

Համայնքում թեթև աթլետիկայի ենթակառուցվածքների բարելավման և 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերին պատշաճ պատրաստվելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել մարզադաշտի հարակից հողատարածքը՝ հետագայում մարզադաշտն աթլետիկական անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրելու համար:

Նախարարի տեղակալը նաև ծանոթացել է Արտաշատի մանկապատենական մարզադպրոցի տարածքում նախատեսված լողավազանի կառուցման նախագծին, արել դիտարկումներ և առաջարկություններ այն սպորտային չափորոշիչներին համապատասխան կառուցելու վերաբերյալ:

Հաջորդիվ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց, համայնքի ղեկավարի և մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանի հետ քննարկել հիմնանորոգման աշխատանքները:

Այստեղ նախատեսված են ըմբշամարտի և բասկետբոլի դահլիճների հիմնանորոգման աշխատանքներ, ինչը կնպաստի այս մարզաձևերի զարգացմանը մեր համայնքում:

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

3 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

8 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

9 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

9 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

10 hours ago