Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- նշեց նախարարը:
Նա հայտնեց, որ ոչ միայն կապված նեղոսյան տենդի, այլև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ:
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակենք, որ չունենանք այդ բերովի դեպքերից հետո տարածում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը հիշեցրեց, որ առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է:
«Ես ուզում եմ առիթը օգտագործել, խորհուրդ տալ, հորդորել, որ բոլոր ռիսկի խմբում գտնվողները դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ: Պատվաստանյութը հասանելի է. այս պահին արդեն պոլիկլինիկաները ունեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…