Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է Radar Armenia-ի հարցին, թե երբ է իրականացվելու Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը։
Սանոսյանի խոսքով՝ այն իրականացվում է, ընդ որում, առաջին անգամ՝ նաև հարավում.
«Որքան էլ երկար ժամանակ կոչվում էր Հյուսիս-հարավ, միայն հյուսիսում էր ծրագիրը։ Երևի հարցն ավելի շատ այնպիսին է, թե երբ է ավարտվելու։
Ուրախությամբ պետք է փաստել, որ Երևանից դեպի Գյումրի ուղղությամբ աշխատանքները ավարտին են մոտենում։ 2025թ. կունենանք Երևանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ հարավում աշխատանքները շատ են կարևորում՝ ընդգծելով, որ առաջին հատվածը՝ 32 կմ ճանապարհի շինարարությունն, ընթացքի մեջ է։
Նախարարը դժվարացավ ժամկետներ նշել Արտաշատից Սիսիան հատվածի մասով, քանի որ դեռ նախագիծը չկա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…