Լրահոս 24/7

Հակոբ Արշակյանը ընդունել Բելգիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու և պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարևոր առաքելության իրականացման գործում:

Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցության վկայությունն է ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում, ինչը կարևոր է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, երկկողմ հարաբերություններն արտացոլված են ինչպես նախագահների, այնպես էլ բարեկամական խմբերի հաճախակի հանդիպումների տեսքով:

Ի թիվս բարեկամական խմբերի միջև համագործակցության շրջանակում կայացած հանդիպումների՝ ԱԺ նախագահի տեղակալը հիշատակել է 2023թ. նոյեմբերի 20-ին Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Պետեր Դը Ռուվերի հետ հանդիպումը:

Պետեր Դը Ռուվերը հունիսի 9-ին Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ:

«Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մեծապես աջակցություն ցուցաբերած ու Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր հարցերի վերաբերյալ սկզբունքային ու անաչառ դիրքորոշում հայտնած քաղաքական գործչի նշանակումն այդ կարևոր պաշտոնում լրացուցիչ երաշխիք է, որ նոր առաջընթաց կգրանցենք երկու խորհրդարանների հարաբերություններում»,- փաստել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ այս համատեքստում արժեքավոր ցուցիչ է նաև Բելգիայի խորհրդարանում բարեկամական խմբի արագ կազմավորումը:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականներին 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց Հայաստան այցելելու համար՝ փաստելով, որ այդ քայլը 2020 թ. պատերազմից հետո Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընդունած բանաձևերի շարունակությունն էր:

Դեսպանն իր հերթին արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, նշել հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման, ներդրումների խթանման կարևորությունը:

Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված: Վերջիններս հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ներդրումների հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը ևս կարևորել է վերոնշյալ բնագավառներում համագործակցությունը, ներկայացրել մեր երկրի գործուն քայլերն ու միջոցառումներն այս ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

9 mins ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

10 mins ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

11 mins ago

Մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդները այստեղ կլինեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդներն այստեղ…

12 mins ago

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

1 hour ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

1 hour ago