Լրահոս 24/7

Անդորրայի խորհրդարանի ղեկավարը Հայաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին:

Ողջունելով վերջինիս Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար ու կարևորել նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից:

Ալեն Սիմոնյանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ կապի հաստատում, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն Անդորրայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խոսել դրա կարևորության մասին ու վերահաստատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ հաստատակամությունը:

Կառլես Էնսենյատ Ռեիգն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու նշել, որ Անդորրայի համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, հատկապես՝ ՀՀ-ԵՄ նոր մակարդակի հարաբերությունների ֆոնին:

Անդորրայի խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգը շրջել է նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու գրառում կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

12 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

15 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

16 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

16 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

16 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

16 hours ago