Հասարակություն

«Կանաչ Օրակարգ» միջազգային ծրագիրը մեկնարկել է Հայաստանի ազգային գնահատման փուլը

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գլխավորությամբ և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող
«Կանաչ օրակարգ» ծրագրի թիմը նշանակալի առաջընթաց է գրանցել՝ սկսելով Հայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի Ազգային գնահատման փուլը։ Երևանում անցկացված քննարկումները միավորել են «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի թիմի հիմնական միջազգային և ազգային փորձագետներին։

Այս ծրագիրը ներառում է մի շարք կարևոր քայլեր։ Առաջին հերթին, այն վերլուծում է Հայաստանի ներկա վիճակը և գնահատում, թե որքանով է հասարակությունը պատրաստ անցնելու էկոլոգիապես ավելի մաքուր գործելակերպերի։ Այն նաև դիտարկում է, թե որքան արդյունավետ են պետական մարմինները համագործակցում և հաղորդակցվում շահագրգիռ կողմերի հետ։ Եվ վերջապես, մոդելների միջոցով կանխատեսում է կլիմայական չեզոքության ապահովման սոցիալական և տնտեսական հետևանքները՝ նպատակ ունենալով, որ անցումը լինի սահուն և արդյունավետ բոլորի համար։

Երևանում «Կանաչ օրակարգի» թիմը ներկայացրել է ծրագրի hավակնոտ նպատակները և տարբեր ոլորտների, այդ թվում` կլիմայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, կենսաբազմազանության և խելացի շարժունակության ավագ փորձագետների հետ կիսվել հիմնական արդյունքներով։ Փորձագետներին համառոտ ներկայացվել է գնահատման մոտեցումները, մեթոդաբանությունները, և ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են այս փուլում։

«Հայաստանի թիմի հարուստ փորձառությունը մեզ թույլ է տալիս մանրամասն մշակել Ազգային Գնահատումը։ Մեր նպատակն է իրատեսական և կիրառելի առաջարկություններ ներկայացնել, որով կաջակցենք Հայաստանի կանաչ անցմանը: Մեր ծրագիրն օգտագործում է մասնակցային մեթոդներ՝ ապահովելով մանրակրկիտ խորհրդատվություններ յուրաքանչյուր փուլում՝ երկրի կանաչ գնպատակները հստակեցնելու համար»,- նշել է Գաբոր Շնայդերը, Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտում «Կանաչ օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի ղեկավարը։


Ինչո՞ւ է այս գործընթացը կարևոր Հայաստանի համար

Ազգային գնահատումը ուղղված է Հայաստանի կայուն ապագան ապահովելուն։ Բնությամբ հայտնի այս երկիրը զգալի ազդեցություններ է կրում կլիմայի փոփոխություններից՝ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ բնակչության վրա, ինչը կարող է խոչընդոտել տնտեսական աճին։ Կանաչ անցումը կայունության բանալին է, որը նաև նշանակալի առավելություններ է խոստանում իր քաղաքացիների համար։

Հայաստանի բնակչության համար այս անցումը նշանակում է ավելի մաքուր օդ, նվազ աղտոտվածություն, առողջ սնունդ, և ավելի լավ հանրային առողջություն։ Այն ճանապարհ կհարթի վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով էներգետիկ կայունության համար, հետևաբար նաև նվազեցնելով ներմուծվող վառելիքից կախվածությունը։ Ավելին, այն կստեղծի նոր աշխատատեղեր նոր, կանաչ արդյունաբերություններում՝ խթանելով տեղական տնտեսությունները։

«Հայաստանն այժմ կարևոր կետում է։ Այն ընտրությունները, որոնք մենք կանենք այսօր, կձևավորեն ապագա սերունդների կյանքի որակը։ Կանաչ օրակարգի որդեգրումը ոչ միայն բնապահպանական կառավարման մասին է։ Այն միտված է կայուն ու բարգավաճ երկիր կառուցելուն»,- հանդիպման ընթացքում ասել է Կարինե Թասլակյանը՝ «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի ազգային համակարգողը։

Լուծելով հիմնական մարտահրավերները

Հայաստանը կանգնած է էական բնապահպանական խնդիրների առաջ, այդ թվում՝ ջրհեղեղների, անտառահատումների, ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերների և օդի աղտոտվածության։ Ազգային գնահատումը ընդգրկուն խորհուրդներ կառաջարկի՝ այս և այլ խնդիրներ լուծելու և քաղաքականություն մշակողներին իրենց ապագա որոշումներում ուղղորդելու համար։

«Ազգային գնահատման մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանի հրատապ բնապահպանական խնդիրներին ուղիղ լուծում տալն է: Տալով համապարփակ, գնահատման վրա հիմնված խորհուրդներ՝ մենք կարող ենք առաջարկել այս խնդիրները մեղմելու լավագույն ռազմավարությունները՝ վստահ լինելով, որ երկրի կայուն զարգացման ուղին կլինի արդյունավետ և գործուն»,- Երևանում նշել է Իվանա Միյատովիչը, «Կանաչ օրակարգ» ծրագրի Հայաստանի ուղղությամբ թիմային ղեկավարը։

«Կանաչ անցումն անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Եվրոպական միության հեռանկարներին համապատասխանելով՝ մենք ոչ միայն զարգացնում ենք մեր շրջակա միջավայրը, այլև դիրքավորում Հայաստանը որպես համագործակցող և առաջադեմ գործընկեր համաշխարհային

հարթակում՝ արտահանման ներուժով դեպի ավելի բարձրակարգ շուկաներ, որոնք պահանջում են բնապահպանական և կայունության չափանիշների պահպանում»,- նշել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը։

Հայաստանի կանաչ օրակարգի այս փուլն ընդգծում է երկրի հանձնառությունը՝ հասկանալու ներկա իրավիճակը և մշակելու իրատեսական առաջարկներ համագործակցային ջանքերով կայուն ապագայի հասնելու համար:

Շահառուների ներգրավումը

Հայաստան կատարած այցի ընթացքում «Կանաչ օրակարգի» թիմը հանդիպել է ծրագրի հիմնական շահառուներին, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչներին և ԵՄ պատվիրակությանը՝ նպատակ ունենալով քննարկել կանաչ անցման համար երկրի առաջընթացն ու առաջնահերթությունները։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

4 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

4 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

4 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

4 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

5 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

7 hours ago