Լրահոս 24/7

Քամալա Հարիսը ուղերձ է հղել ամերիկահայերին

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը ՀՀ անկախության տոնի առթիվ դիմել է ամերիկահայ համայնքին՝ բարեմաղթանքներ հղելով ՀՀ անկախության տոնի առթիվ։

Հարրիսը, մասնավորապես, նշել է․

«Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։ Սա այն օրն է, երբ հայ ժողովուրդը քվեարկել էր Խորհրդային Միությունից առանձնանալու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար: Մենք, սակայն, երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և երթով սպանվեցին։ Դա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը»,- ասված է ուղերձում:

ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր հայ-ամերիկյան ընդհանուր պատմության մեջ:

«Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության վրա։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար:

Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ…

32 mins ago

Ի՞նչ է շողացող առիթմիան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «25-30 տոկոս դեպքերում ուղեղի կաթվածը (ինսուլտը) զարգանում է շողացող առիթմիայի հետևանքով:…

43 mins ago

Կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և…

47 mins ago

«Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739»

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի…

50 mins ago

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտնում են…

3 hours ago

Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր…

3 hours ago