Լրահոս 24/7

Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղության. Զելենսկի

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է իր «հաղթանակի ծրագրի» մանրամասները, որում նա ասել է, որ Ռուսաստանին պետք է «պարտադրել» խաղաղություն՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա։

Զելենսկին Ուկրաինայում պատերազմն անվանել է «խելագարություն» և նշել, որ հասանելի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը նախատեսում է հարձակվել Ուկրաինայի երեք ատոմակայանի վրա։

Նա ավելի վաղ ասել էր, որ իր «հաղթանակի ծրագիրը» կդառնա Ռուսաստանի հետ ցանկացած ապագա խաղաղ բանակցությունների «սկիզբն ու հիմքը», քանի որ այն կսահմանի այն պայմանները, որոնց շուրջ Ուկրաինան պատրաստ է բանակցել:

Նրա համոզմամբ՝ «Պատերազմի ավարտի ճանապարհն անցնում է «խաղաղության բանաձևի միջով»:

Կրեմլն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Ուկրաինայի իշխանությունների այն համոզմունքը, որ Ռուսաստանին պետք է «խաղաղություն պարտադրել», ճակատագրական սխալ է:

Անհնար է Ռուսաստանին պարտադրել խաղաղություն՝ առանց իր նպատակներին հասնելու»:

Թիվ 1

Recent Posts

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

12 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

12 hours ago

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել…

12 hours ago

Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն…

12 hours ago

Վիլեն Գաբրիելյանը Վարշավայում կմասնակցի ԵԱՀԿ Մարդկային հարթության կոնֆերանսին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության…

12 hours ago

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատերեր

Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5…

12 hours ago