Լրահոս 24/7

Շինարարական աշխատանքների հետևանքով խախտվում են քաղաքացիների իրավունքները

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ:

Մասնավորապես, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում շինարարական և քանդման աշխատանքների հետևանքով առաջացող բարձր աղմուկի, փոշու, անվտանգային հարցերի, ինչպես նաև շինաշխատանքները ոչ աշխատանքային և հանգստյան օրերին իրականացնելու, արդյունքում` իրենց իրավուքների խախտումների վերաբերյալ:

Առավել մտահոգիչ է այն, որ որոշ դեպքերում ներկայացված բողոքներում բարձրացվում է այն հարցը, որ այդ աշխատանքների հետևանքով խաթարվում է նաև հարևանությամբ գտնվող դպրոցներում դասապրոցեսների բնականոն ընթացքը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ կրթության իրավունքի պատշաճ իրացումը երեխայի` Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքն է, որի իրացման ապահովման առաջնային և կարևորագույն օղակներից են հանրակրթական ուսումնական հաստատությունները:

Պաշտպանն ընդգծում է, որ ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության պատշաճ իրացման ապահովմանը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննարկվող ամբողջ ոլորտում պետության կողմից կա´մ մշակված չեն գործիքակազմեր, կա´մ դրանք չեն կիրառվում անհրաժեշտ և բավարար մեթոդաբանությամբ` արդյունքում հանգեցնելով քաղաքացիների տարատեսակ իրավունքների խախտումների:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել նշված խնդիրների լուծման ուղղությամբ»:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

12 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago