Մադրիդի «Ռեալը» դիմել է ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին, ով այսօր հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
«Ռաֆայել Վարանի հայտարարությունից հետո Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել մի խաղացողի, որն արդեն մեր ակումբի լեգենդների ցուցակում է։
Ռաֆայել Վարանը «Ռեալ» եկավ 2011 թվականին, ընդամենը 18 տարեկան հասակում, և դարձավ առաջատար խաղացողներից մեկը պատմական ժամանակաշրջանում, որի արդյունքում ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, որոնցից երեքն անընդմեջ՝ 2014-ից 2018 թվականներին:
Այն մրցաշրջաններում, երբ նա կրում էր մեր մարզաշապիկը, նա նվաճեց 18 տիտղոս 360 խաղում՝ չորս Չեմպիոնների լիգա, չորս Աշխարհի ակումբային գավաթ, երեք Եվրոպայի սուպերգավաթ, երեք Լա լիգա, մեկ Կոպա դել Ռեյ և երեք Իսպանիայի սուպերգավաթ:
Ռաֆայել Վարանը հավերժ կմնա բոլոր մադրիդցիների սրտերում՝ որպես Մադրիդի «Ռեալի» պատմության ամենամեծ կենտրոնական պաշտպաններից մեկը։
«Ռեալ Մադրիդը» հաջողություն է մաղթում նրան և նրա ընտանիքին իր կյանքի այս նոր փուլում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վարանի վերջին ակումբը եղել է իտալական «Կոմոն»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…