Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը, Զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ԱՄԿ-ի նոր նախաձեռնությունը, որի նպատակն է կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ և պաշտպանել աշխատողների իրավունքները:
Բացի այդ, այն նպատակ ունի նաև ստեղծելու ավելի արտադրողական աշխատատեղեր և բարելավելու սոցիալական պաշտպանության ծածկույթը:
Կարևորելով ԱՄԿ-ի հետ համագործակցությունը՝ Սևակ Միքայելյանը առաջարկել է քննարկել նոր ծրագրային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն տեղահանված անձանց ձեռներեցության կարողությունների զարգացմանն ու Հայաստանում իրենց կայուն և ֆորմալ զբաղվածության ապահովմանը։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…