Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանիայից 30կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումները նաև զգացվել են երկրի այլ քաղաքներում:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 150-ը:
Ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ և շինություններ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են բազմաթիվ փրկարարներ: Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները: