Լրահոս 24/7

Փամբուխչյանը Հանդիպել է ԼՂՀ-ից տեղահանված ներկայացուցիչների խմբին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։

Այսօր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է երևանյան խմբի անդամների հետ, որը ղեկավարում է ինքը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ, որի անդամ եմ հանդիսանում նաև ես՝ ղեկավարելով Երևանում բնակվող ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից կազմված ներկայացուցիչների խումբը:

Այսօր հանդիպել եմ երևանյան խմբի անդամների հետ: Քննարկվել են ընթացիկ և հետագայում նախանշվող մեր անելիքները:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հասարակական խորհրդի աշխատանքների, թեմայի հետ առնչվող անձնական, ինչպես նաև այլ բնույթի ցանկացած խնդրով անհրաժեշտ է կապ հաստատել խմբի անդամների հետ:

Վստահեցնում եմ, որ բաձրացված բոլոր հարցերը առանձին կքննարկվեն, և ամեն ինչ կարվի դրանց դրական ընթացքն ապահովելու համար»,- ասվում է Արմեն Փամբուխչյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։

Թիվ 1

Recent Posts

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

14 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

14 hours ago

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել…

14 hours ago

Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն…

14 hours ago

Վիլեն Գաբրիելյանը Վարշավայում կմասնակցի ԵԱՀԿ Մարդկային հարթության կոնֆերանսին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության…

14 hours ago

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատերեր

Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5…

14 hours ago