Լրահոս 24/7

Նյու Յորքի քաղաքապետ Ադամսին քրեական մեղադրանք է ներկայացվել. NYT

Քրեական մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող քաղաքապետին քրեական մեղադրանք է ներկայացվում։

Ըստ NYT-ի, դաշնային հետաքննությունը մասամբ կենտրոնացել է Ադամսի և նրա մի քանի մերձավոր խորհրդականների և օգնականների՝ Թուրքիայի կառավարության հետ գաղտնի գործարքի փաստի վրա, որի արդյունքում նա ապօրինի օտարերկրյա նվիրատվություններ է ստացել:

Վերջերս հրաժարական են ներկայացրել Նյու Յորքի ոստիկանության ղեկավարը և քաղաքի դպրոցների կառավարիչը, գրում է թերթը:

Ըստ լրատվամիջոցների, դաշնային դատախազությունը նաև հետաքննում է Էրիկ Ադամսի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրները, երբ 2021 թվականին նա առաջադրվում էր Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում:

Քաղաքապետը մեղադրվում է բանկային փոխանցումների կեղծ սխեմայի կազմակերպման և կոռուպցիայի համար:

Դատախազները հայտարարել են, որ Ադամսը, որը 2022 թվականի հունվարի 1-ին զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը, զբաղվել է թանկարժեք նվերների (այդ թվում՝ շքեղ ճանապարհորդություններ) շորթմամբ՝ օտարերկրյա հարուստ գործարարներից և թուրքական իշխանության ներկայացուցչից, որն էլ այդ կերպ փորձել է ազդեցություն ունենալ նրա վրա, փոխանցում է Reuters-ը:

Թիվ 1

Recent Posts

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

12 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

12 hours ago

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել…

12 hours ago

Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն…

12 hours ago

Վիլեն Գաբրիելյանը Վարշավայում կմասնակցի ԵԱՀԿ Մարդկային հարթության կոնֆերանսին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության…

12 hours ago

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատերեր

Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5…

12 hours ago