«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ իր տարածքից վրացիներին արտաքսելու եւ հնգօրյա պատերազմի ընթացքում պատճառած վնասների դիմաց Ռուսաստանը պարտավոր է 10 միլիոն եվրո վճարել տուժած անձանց:
ՄԻԵԴ-ի այդ որոշումը չի կատարվել: Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման համար Ռուսաստանը 2022թ. հեռացվել է Եվրոպայի խորհրդից եւ այլեւս դատարանի կողմ չի հանդիսանում:
ԵԽ Նախարարների կոմիտեն, սակայն, քննարկելով խնդիրը, եկել է որոշման, որ գործը վերաբերում է այն շրջանին, երբ Ռուսաստանի դեռեւս ԵԽ անդամ էր, ուստի որոշումը պետք է կատարվի:
Անցած տարիներին չկատարված վճարումների տոկոսները հասել են ահռելի չափերի:
Սեպտեմբերի 30-ին բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը:
Առաջին օրը հրատապ կարգով քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների հարցը:
Բաքվի իշխանությունները ոչ մի մտադրություն չեն ցուցաբերում, որ կարող են հետեւել ԵԽ խորհուրդներին:
Բաքվի որոշ մեկնաբաններ հակված են ենթադրելու, որ Ալիեւը «եվրոպական կառույցների հետ հարաբերությունները միտումնավոր է սրում, որպեսզի ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու առիթ ունենա»:
Բացառված չէ, որ այդ քաղաքականությունը հետապնդում է քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ եւ անցյալ տարի ԼՂ հայ խաղաղ բնակչության դեմ գործած ռազմական հանցանքների համար պատասխանատվությունից խոսւափելու նպատակ:
Միջազգային տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ԵԽ-ին հորդորել են Ադրբեջանի համար սահմանել հստակ պարտավորություններ եւ կատարման ժամանակացույց:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը նրանց կարծիքով հնարավոր կլինի վերականգնել միայն այդ պարտավորությունները կատարելու դեպքում:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…