ՀՀ-ում 2023 թվականին դատապարտվել է 2 548 անձ, որոնցից ճնշող մեծամասնությունը՝ 1894 անձ, չաշխատող և չսովորող աշխատունակներ, մասնավորապես 9-ը՝ պաշտոնատար անձինք, 154-ը՝ զինվորական ծառայողներ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2023-ին դատապարտվածների թվաքանակի մասին տեղեկանքից։
Նշենք, որ ամենամեծ թվով դատապարտվածները՝ 1 547 հոգի, երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք են։
Թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտված անձանց թիվն էլ 352 է, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտվածներինը՝ 103։
Հաշվետու տարում դատապարտվել են մասնավորապես սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած 6 անձ, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ կատարած 3 անձ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 89 անձ, արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 19 անձ, զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 95 անձ։
Վիճկոմիտեն ամփոփել է նաև 2023-ին գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների։
Մասնավորապես ընտրակաշառք տալու 25 դեպք է արձանագրվել, ընտրակաշառք ստանալու՝ 2 դեպք, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու՝ 10, մասնավոր ոլորտում կաշառք տալու՝ 4 դեպք, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 409 դեպք, ապօրինի հարստացման՝ 5, իշխանազանցության կամ իշխանության չարաշահման՝ 1 դեպք։ Ընդհանուր՝ 1 404 դեպք։
Գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրեական պատասխանատվության (հետապնդման) ենթարկված անձանց թվաքանակն ըստ հանցատեսակների 2023 թվականին ունեցել է հետևյալ պատկերը. մասնավորապես ընտրակաշառք ստացած 42 անձ է դատապարտվել, ընտրակաշառք տված՝ 2 անձ, փողերի լվացմամբ զբաղված՝ 33 անձ, ապօրինի հարստացած՝ 1 անձ, պաշտոնեական կեղծիք կատարած՝ 224 անձ։ Ընդամենը՝ 925 անձ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…