Քաղաքականություն

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռուվաթ Սաֆարովը:

Նրա գնահատմամբ, դա կախված է իշխանության քաղաքական կամքից: Սաֆարովը համոզված է, որ Իլհամ Ալիեւի վարչակազմը կամք դրսեւորելու փոխարեն «ավելի է մեծացնում բռնաճնշումը»: Նա հիշեցնում է, որ տասնամյակներ շարունակ իշխանությունը ժողովրդավարության բռնաճնշումը պայմանավորել է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության հետ, եւ ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը «դա ընդունել են ըմբռնումով եւ սպասել, որ խնդրի կարգավորումից հետո կգա բարեփոխումների ժամանակը»:

Այսօր Ադրբեջանում ավելի քան երեք հարյուր քաղբանտարկյալ կա: Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր շուրջ երեք տասնյակ լրագրող, քաղաքացիական ակտիվիստ է կալանավորվել: Նրանց սպասում է երկարաժամկետ ազատազրկում: Իրավիճակը բերել է նրան, որ հանրությունը լիովին օտարվել է քաղաքական կյանքից: Դրա ապացույցը վերջին ընտրություններն են, որոնց մասնակցել է ձայնի իրավունք ունեցող բնակչության ոչ ավելի, քան մեկ քառորդը: Նրանք հիմնականում պետական ծառայողներ էին, զինվորականներ, իրավապահ եւ կրթական համակարգի պաշտոնյաներ, գործարար աշխարհի եւ նրա հետ կապակցված շչջանակների ներկայացուցիչներ: Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը հրատապ կարգով կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների հարցը: Սպասվում է, որ հոկտեմբերի 3-ին այդ հարցով ԵԽԽՎ-ում կանցկացվի քվեարկություն: Միջազգային տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ Եվրոպայի խորհրդին հանրագիր են հղել, որով պահանջում են Ադրբեջանի համար «սահմանել հատուկ չափորոշիչներ եւ միայն դրանց համապատասխանելու դեպքում քննության առնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցը»:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը հունվարին մեկ տարի ժամկետով դադարեցվել է: Հարցի քննարկումն սպասվում է 2025թ. հունվարին: Պատվիրակության մանդատը չվերականգնելու դեպքում Բաքուն սպառնում է դադարեցնել Եվրոպայի խորհրդին անդամակցությունը:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է

Ս․թ․ սեպտեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել «Ֆասթ» բրենդի կայացման և…

4 hours ago