Լրահոս 24/7

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. Ալեն Սիմոնյան

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է, և խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է: Հաջողություն եմ մաղթում պարոն Մինասյանին: ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ներել-չներելու մասին չէ խոսքը. դա իր որոշումն է, ես հարգանքով եմ մոտենում իր որոշմանը, պետք է ասեմ, որ պառլամենտարիզմը կարևոր ինստիտուտ է, և պառլամենտարիզմի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Շատ ուրախ եմ, որ ինքն իր գրառման մեջ նշել էր, որ պառլամենտարիզմը շատ կարևոր է»,- նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տալիս:

«Մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու: Հեղափոխությունն այդ հնարավորությունը տալիս է: Այլ հարց է, թե մարդ հետո կրում է այդ հեղափոխական արժեքները, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է մնացածին, ինձ արդյունքն է հետաքրքիր: Հիմա կարծում եմ, որ խմբակցության այն անդամները, որոնք ստորագրել են և մտահոգություններ են հայտնել, և այդ մտահոգությունները կոնկրետ նշված են եղել արդարացի, իրենց իրավունքը իրագործելու իրավունք ունեն:

Ես իմ թիմից դժգոհ չեմ, ես իմ գործընկերներից գոհ եմ և համարում եմ, որ մեր կառավարությունը և մեր պաշտոնյաները այսօր ՀՀ-ում առկա մարդկային ռեսուրսների և աշխատանքի առումով հնարավորինս լավագույն տարբերակն են և անում են իրենց կողմից հնարավորը: Պետք է ասեմ նախարարների առումով՝ բոլոր նախարարների աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և շատ բարձր եմ գնահատել»,- նշեց նա:

Թիվ 1

Recent Posts

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

24 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

28 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

31 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

42 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

48 mins ago

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝…

50 mins ago