Լրահոս 24/7
02.10.2024

Հայաստանը որոշել է մասնակցել 3+3 հարթակի քննարկումներին. Փաշինյան

Հայաստանը որոշել է մասնակցել 3+3 հարթակի քննարկումներին. Փաշինյան

Կառավարությունն իրականացնում է բալանսավորման արտաքին քաղաքականություն. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նա առաջարկել է դիտարկել նաև տարածաշրջանային հարթությունը.

«Մենք տարածաշրջանային մեր գործերը դիտարկում ենք ընդհանուր համատեքստում, բայց, ինչ-որ առումով, նաև առանձին համատեքստում»։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը որոշել է մասնակցել 3+3 հարթակի քննարկումներին.

«Դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»։

Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ նա ընդգծել է, որ դրանք բնականոն են և իրենք քաղաքական որոշման արդյունք չեն․

«Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք»։

Ըստ նրա՝ նույնը կարելի է ասել նաև Վրաստանի հետ հարաբերությունների մասին։

«Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգային խնդիր է այդպիսով լուծվում․

«Մեր անվտանգությունը պետք է երաշխավորենք ոչ միայն զինվորով ու բանակով, այլև՝ մեր քաղաքականությամբ, տնտեսությամբ, սոցիալ-հոգեբանությամբ, մեր խոսացածով, մեր՝ սադրանքներին տրվել-չտրվելու հմտություններով կամ հակառակը»։

Փաշինյանը նաև նշել է, որ ճիշտ ռելսերի վրա դրված արտաքին քաղաքականություն է վարվում․ «Եթե ուշադրություն եք դարձրել, չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»։

Լրահոս
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան