Լրահոս 24/7
02.10.2024

Նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակին

Նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ  նվիրակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե Յոզիչը:

Նախագահը շնորհավորել է Անտե Յոզիչին Հայաստանում առաքելական նվիրակ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք՝ միտված երկկողմ հարաբերությունների և օրակարգի հետագա զարգացմանը։

«Վստահ եմ՝ Ձեր նշանակումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար:

Մեր սերտ հարաբերությունները հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ինչպես նաև ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա»,- ասել է Հանրապետության նախագահը:

Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Թույլ տվեք Ձեզ փոխանցել Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի ջերմ ողջույնները, ով ինձ պատվիրակել է՝ ծառայելու այս երկրում և ավելի մոտ լինելու Ձեզ, Ձեր կառավարությանը և հայ ժողովրդին»,- նշել է Անտե Յոզիչը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում կողմերն ընդգծել են կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը:

Իր խոսքում Հանրապետության նախագահը Սուրբ Աթոռի նվիրակի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հիմնախնդրին:

Լրահոս
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան