Լրահոս 24/7

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են իսրայելական օդուժի երկու հենակայանները, առաջին հերթին՝ Նեւատիմը, որ համարվում է հրեական պետության ԶՈՒ «սրբություն սրբոցը»:

Ըստ տեղեկությունների, այնտեղ էին տեղաբաշխված ամերիկյան արտադրության F-35 կործանիչների երկու էսկադրիլիաները:

Ավելի վաղ իրանական աղբյուրները հաղորդել են, որ կործանիչները ոչնչացվել են: Իրանը հայտնել է, որ հրթիռները խոցել են նաեւ «Մոսադի» տեղեկավտա-վերլուծական կենտրոնը:

Ամերիկյան լրատվամիջոցը, որ մասնագիտացված է ռազմական հարցերում, անշուշտ, նման հրապարակում թույլ տալու համար ունի տեղեկատվության շատ վստահելի աղբյուրներ:

Ըստ ամենայնի, Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի համար բավական ցավոտ է:

Իսրայելական vestygo.il-ը հայտնում է, որ հոկտեմբերի լույս 2-ի ամբողջ գիշերը տեւած ռազմական կաբինետի նիստը «վերջնական որոշում չի կայացրել»:

Արեւմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ վարչապետ Նաթանյահուն մտադիր է ԱՄՆ նախագահի հետ «համաձայնեցնել Իրանին պատասխան հարված հասցնելու ծրագիրը»։ Մեկնաբաններից շատերը համարում են, որ դա նշանակում է «ԱՄՆ-ից ռազմական օժանդակություն խնդրել»։

Իր հերթին Irnan-ն գրում է, որ թեեւ ամերիկյան գերժամանակակից ռազմանավերը գտնվել են տարածաշրջանում եւ օժտված են արդիական ՀՕՊ համակարգերով, նրանց չի հաջողվել կասեցնել իրանական հրթիռները հարվածները:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

3 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

3 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

3 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

3 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

4 hours ago

44-օրյա պատերազմի սցենարը Հայաստանում չի գրվել․ Փաշինյան

«44-օրյա պատերազմը սցենարով գնացած է եղել, այդ սցենարը Հայաստանում չի գրվել, բայց Հայաստանում գտնվող շատ…

4 hours ago