ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք` որ Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանել է Փարիզ և այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: