«Անսար Ալլահ» շարժման Եմենի հութիները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվին՝ ասել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել խոցել հութիների արձակած անօդաչու թռչող սարքերը, որոնք «հասել են իրենց թիրախներին»։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահը» նախազգուշացրել էր, որ հրթիռակոծելու է Իսրայեի տարածքը և թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում չդադարեցվեն գործողությունները:
Անցյալ տարվա նոյեմբերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիա ձևավորելու և Prosperity Guardian գործողության մեկնարկի մասին՝ ապահովելու նավարկության ազատությունն ու նավերի պաշտպանությունը Կարմիր ծովում:
Դրանից հետո Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը սկսել են կանոնավոր հարվածներ հասցնել Եմենում ապստամբների ռազմական օբյեկտներին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…