Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան։
Հոկտեմբերի 7-10-ը նա կլինի Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերի 10-12-ը՝ Մոսկվայում։
Սինանյանը կմասնակցի Ռուսաստանի Հայ իրավաբանների ասոցիացիայի ամենամյա համաժողովին։
Նա քննարկումներ կունենա նաև պետական և համայնքային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա ուղիների վերաբերյալ։