Լրահոս 24/7

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։ Այժմ տարածաշրջանում տեղակայված է 43 000 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Մերձավոր Արևելքում սովորաբար տեղակայվում է մոտ 34 000 ամերիկացի զինծառայող, սակայն Իսրայելի և Լիբանանի միջև աճող լարվածության պատճառով Պենտագոնը որոշել է խմբավորումն ուժեղացնել ավիակիր հարվածային խմբով։

Արդյունքում, տարածաշրջանում ամերիկյան ուժերն ամրապնդվել են «մի քանի հազար զինվորականներով, ավելի քան 10 նավերով, կործանիչներով և այլ թռչող սարքերով», իսկ նրանց թվաքանակը հասել է 43 000-ի։

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մեծացրել է իր ուժերի մարտունակությունը Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին։

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակում է պահպանել զգալի ռազմական ներուժը։ 

Վերջին օրերին Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և շարժման այլ բարձրաստիճան ղեկավարների սպանությունը, Իրանի կողմից Իսրայելի վրա ավելի քան 180 հրթիռ արձակելը մեծապես սրել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ լայնամասշտաբ պատերազմի մտավախություններ առաջացնելով։ 

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

22 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

24 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

53 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

55 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

56 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

58 mins ago