Լրահոս 24/7

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ բարձր մակարդակի շփումները

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝ եվրոպական ինստիտուտների որոշման մասին՝ ի պատասխան իշխող կուսակցության հակաեվրոպական գործողությունների և հռետորաբանության:

«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք մեր անդամ պետությունների հետ, թե ինչպիսին պետք է լինի մոտեցումը Վրաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, անբարյացակամ են Եվրամիության նկատմամբ։

Բացի այդ, մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է մոտենանք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվներին, քարոզչությանը և դավադրության տեսություններին, և որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ:

Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին չեն եղել ոչ բարձր մակարդակի այցեր Վրաստան, ոչ էլ բարձր մակարդակի հանդիպումներ վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ», – հայտարարել է Պավել Գերչինսկին։

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

13 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

15 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

44 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

46 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

47 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

49 mins ago