Լրահոս 24/7

Գյումրիում դանակահարել են 3 հոգու

Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Տուժածը ո՛չ բժիշկներին, ո՛չ ոստիկաններին որևէ տեղեկություն չի հայտնել, և քրեական հետախույզներն իրենց օպերատիվ միջոցներով պարզել են, որ երեկոյան ժամը 6-ի սահմաններում Շիրակացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով խփել է 39-ամյա մի տղամարդ:

Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում դանակահարողը մարմնական վնասվածքներ է պատճառել ևս երկու հոգու, որոնք, սակայն, բուժօգնության չեն դիմել:

Նույն օրը դանակահարողը ձերբակալվել է Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի իր տանը և տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

21 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

23 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

52 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

54 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

55 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

57 mins ago