Լրահոս 24/7
04.10.2024

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ, որոնք «պատրաստ են անդամակցել ԵՄ-ին»:

«Եթե Վրաստանը դառնա միակուսակցական պետություն, որտեղ արգելված է ընդդիմությունը, որտեղ քաղհասարակությունը ստիպված կլինի մեկնել արտերկիր՝ աշխատելու, եթե մարդու հիմնական իրավունքները, էլ չեմ ասում փոքրամասնությունների իրավունքների մասին, պաշտպանված չլինեն, Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը։ .. Եթե որևէ կառավարություն շահագրգռված է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցում, մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կառավարության հետ, որը ժողովրդավար կերպով ընտրված է վրացի ժողովրդի կողմից», – ասել է դեսպանը։

Ընդ որում, դիվանագետը շեշտել է, որ Եվրամիությունը հիմնված է որոշակի արժեքների վրա, որոնք «բանակցությունների առարկա չեն»:

«Այդ արժեքներն արտացոլված են համաձայնագրերում. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, փոքրամասնությունների իրավունքները, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում վրացիները կընտրեն նոր կառավարություն, որը հավատարիմ կլինի այդ արժեքներին», – ասել է Պավել Գերչինկին և Վրաստանի քաղաքացիներին կոչ արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին:

«Դուք՝ վրացի ընտրողներդ, որոշեք, թե որ կուսակցության օգտին քվեարկեք, բայց ես պետք է խնդրեմ՝ գնացեք և քվեարկեք, ձեր քվեն իսկապես շատ կարևոր է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին մասնակցությունը բարձր կլինի, և դուք հավաքականորեն կորոշեք ձեր երկրի ապագան», – նշել է դեսպանը։

Նշենք, որ ավելի վաղ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի ղեկավարը հանդիպումներ են ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Լրահոս
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր